Սպորտ

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արման Անդրեասյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Բաևի հետ ու զիջեց 1:4 հաշվով:

Արման Անդրեասյանը 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա ԵԱ-ում նաև նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Վազգեն Թևանյանը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում