Իրան

ԱՄՆ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, եթե կողմերը համաձայնության չգան

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, եթե կողմերը համաձայնության չգան

ԱՄՆ-ն ավելի կոշտ պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, ներառյալ նրա նավթային հատվածը, եթե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Ես, անշուշտ, ակնկալում եմ շատ խիստ պատժամիջոցներ Իրանի դեմ և հուսով եմ, որ դրանք կստիպեն նրան հրաժարվել միջուկային ծրագրից»,- ասել է նախարարը։

Ռայթը հավելել է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ Իրանին միջուկային զենք ունենալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում