Կառավարությունը պատրաստ է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների սոցիալական ծրագրերին վերաբերող առաջարկները

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը շարունակում է երկխոսությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացուցիչների հետ՝ նրանց աջակցությանը վերաբերող ծրագրերի, դրանց փոփոխությունների  արդյունավետության շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 

Խաչատրյանի խոսքով՝ հանդիպումները տեղի են ունենում կանոնավոր կերպով, և յուրաքանչյուր անգամ կառավարությունը ներկայացնում է իր մոտեցումներ`պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև առաջարկվող բարեփոխումները: 

«Մենք մշտապես ենք փորձում գտնել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներկայացուցչական կարծիք են բերում, որ չստացվի այնպես, որ մենք հանդիպում ենք 1-2 մարդու հետ, և նաև ասեմ, որ այդ կազմը որոշակիորեն փոփոխական է։ Հանդիպել ենք նաև վերջին շաբաթների ընթացքում, բացատրել ենք, թե մենք ինչու ենք ընտրել այս ճանապարհը և ինչպես ենք շարունակում շարժվել առաջ, լսել ենք նաև կարծիքներ»,- նշեց փոխվարչապետը։ 

Նա ընդգծեց՝ թեև կառավարությունը շարժվում է արդեն ընդունված որոշումների տրամաբանության մեջ, սակայն բաց է առաջարկությունների համար, որոնք կլավացնեն գործող ծրագրերը: 

«Եթե կիրառության ընթացքում կգտնենք ավելի պարզ բանաձևեր, որոնք նույն արդյունավետությամբ կարող են հասցեագրել կարիքավոր ընտանիքների հետ կապված անելիքները, պատրաստ ենք քննարկել լավարկման հնարավորությունը։ 

Խաչատրյանը հավելեց, որ պատրաստ են լսել առաջարկներ, որոնք միտված կլինեն բնակարանային ապահովության երկարաժամկետ ծրագրի բարելավմանը։ 

Փոխվարչապետը նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պահանջներին՝ կապված կենսաթոշակային կուտակումները վերադարձնելու հետ։ Նա ընդգծեց, որ այդ միջոցները պետք է պահպանվեն և ծառայեն իրենց նպատակին՝ ապագայում բարձր կենսաթոշակ ստանալուն։  

«Այդ գումարները ոչ թե այժմյան օգտագործման համար են, այլ ապագայում կենսաթոշակային ապահովության։ Նման գործելակերպը նախադեպ չունի Հայաստանում։ Եթե այսօր այդ գումարները պարզապես հատկացվեն, մարդիկ վաղը կենսաթոշակ չեն ունենա»,-նշեց նա։ 

Հայերեն

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին