Սպորտ

Ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Նարեկ Հարությունյանը սկսում են պայքարը ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ևս երկու ներկայացուցիչ կմեկնարկի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն Արսեն Հարությունյանը և Նարեկ Հարությունյանը:

Եվրոպայի քառակի չեմպիոն 61 կգ քաշային Արսեն Հարությույանը որակավորման փուլում կմրցի բուլղար Յանչև Իլիևի հետ:

74 կգ քաշում Նարեկ Հարությունյանի մեկնարկային մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Մուրադ Կուրամագոմեդովը:

Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս էր եկել ԵԱ-ի եզրափակիչ: Այն կկայանա ապրիլի 8-ին: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար, 65 կգ Վազգեն Թևանյանը ևս գոտեմարտ կանցկացնի:

Հայերեն