Թեհրանը գտնում է, որ Օմանը կարող է դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների վայր

2 րոպեի ընթերցում

Թեհրանում կարծում են, որ Օմանը կարող է ընդունել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդավորված բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 7-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Եթե նման գործընթացը կայանա, ապա Օմանը կլինի նման բանակցություններ վարելու հիմնական թեկնածուն», - Բաղայիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Միևնույն ժամանակ նա հերքել է այն հաղորդագրությունները, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն մեկնարկել են անուղղակի բանակցությունները։ Նա նշել է, որ բանակցային հանձնաժողովի ձևավորման մասին տեղեկությունները հերյուրանքներ են:

Բաղային հիշեցրել է, որ Թեհրանն ավելի վաղ պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին և այժմ սպասում է ամերիկյան կողմի արձագանքին։

Իրան

Արաղչին Թրամփին ուղղված նամակում հաստատել է Իրանի դիրքորոշումը միջուկային բանակցությունների վերաբերյալ

Ավելի վաղ տարածաշրջանային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Օմանն արդեն դարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի, ոչ հրապարակային բանակցությունների վայր:

Ապրիլի 6-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին այն պայմանով, որ իր դեմ պատժամիջոցները չեղարկվեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններն անիմաստ են, քանի որ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ ուժի կիրառմամբ։ Արաղչին վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը միջնորդավորված բանակցությունների։

Թրամփն ավելի վաղ Իրանին կոչ էր արել բանակցություններ սկսել և համաձայնագիր կնքել իր միջուկային ծրագրի շուրջ և Թեհրանին սպառնացել էր ռմբակոծությամբ ու երկրորդային մաքսատուրքերով։ 

Իրան

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

Ապրիլի սկզբին Axios լրատվական հարթակը, հղում անելով աղբյուրների, տեղեկացրել էր, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու Իրանի առաջարկը:

Իրան

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցություններ վարելու մասին. Axios

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել