Երևան

Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի

1 րոպեի ընթերցում

 Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամասնելով, որ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:

Հայերեն