Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում:

«Մասնավորապես, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ,  կարգելվի մեքենաների կանգառը, ինչպես նաև՝ Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա - Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Հայերեն