ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը Էստոնիայում մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 3-ին Էստոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Էստոնիայի արդարադատության և թվայնացման նախարար Լիիսա֊Լի Պակոստայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, կողմերն ընդգծել են, որ երկկողմ այցերը կնպաստեն ոլորտային հարաբերությունների խորացմանը, մասնավորապես, թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ուղղություններով, հնարավորություն կընձեռեն խորացնել փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը՝ նպաստելով Հայաստանի և Էստոնիայի միջև երկարաժամկետ, կայուն գործընկերության ձևավորմանը:

Այցի շրջանակում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է այցի օրակարգով նախատեսված մի շարք այլ հանդիպումների և քննարկումների:

Ըստ աղբյուրի՝ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Էստոնիայի կառավարության ՏՀՏ համակարգման գործընթացներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության գործարկման մեխանիզմներին, Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի` (ESTDEV)  միջազգային զարգացման համագործակցության նախագծերին ու պետական ծառայությունների մատուցման համար գլոբալ օգտագործվող մեթոդաբանությանն և գործիքակազմին և այլ հարցերի:

Պատվիրակությունն այցելել է նաև Պետական տեղեկատվական համակարգի մարմին (RIA), որտեղ Կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգի մարմնի (RIA) տնօրեն Գերտ Աուվարտի հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը, կիբեռանվտանգության իրավիճակին և կառավարման գործընթացներին վերաբերող հարցեր:

Հայերեն English Français

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ