Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածներից զոհերի թիվն ավելացել է, փակվել են հացաբուլկեղենի արտադրամասերը

3 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում ապրիլի 2-ի լուսադեմից ի վեր իսրայելական ռմբակոծությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Իսրայելի երկու հարձակումների թիրախ են դարձել, այդ թվում՝ Գազա քաղաքի հարավ-արևելյան շրջանները: Իսրայելական ուժերը շարունակում են իրենց ռազմական գործողությունները նաև Արևմտյան ափում՝ ընդլայնելով հարձակումները, խուզարկությունները և զանգվածային ձերբակալությունները Ջենինից հարավ գտնվող Կաբաթիա քաղաքում և այլ շրջաններում։

Իր հերթին պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Գազայի հատվածում գտնվող հացաբուլկեղենի բոլոր արտադրամասերը, այդ թվում՝ այն արտադրամասերը, որոնք գործում էին Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով, փակվել են վառելիքի և առաջին անհրաժեշտության պարագաների պակասի պատճառով։ Գործակալությունը հիշեցնում է, որ իսրայելական ուժերը շուրջ մեկ ամիս  արգելում են ցանկացած հումքի և վառելիքի մուտքը Գազայի հատված։

Ըստ Գազայի հացաբուլկեղենի ասոցիացիայի՝ պաղեստինյան անկալվն օրական սպառում է 450 տոննա ալյուր: Գազայի հատվածում գործում էր 140 արտադրամաս, այդ թվում՝ 70-ը ավտոմատացված։ Դրանց մեծ մասը, հատկապես անկլավի հյուսիսում գտնվողները, ոչնչացվել են իսրայելական ուժերի կողմից: Կորուստները գնահատվում են միլիոնավոր դոլար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվել է, որ Իսրայելի հետ պատերազմի սկսվելուց հետո Գազայի հատվածի դպրոցների 95 տոկոսը վնասվել է: Զեկույցը, որը հիմնված է արբանյակային պատկերների վերլուծության վրա, ցույց է տալիս, որ Գազայի 564 դպրոցներից մոտ 403-ը տուժել են «ուղիղ հարվածներից», իսկ մոտ 85 կրթական հաստատություններ «ամբողջությամբ ավերվել են»: Եվս 73 դպրոցներ կորցրել են կառույցների առնվազն կեսը։

Իսկ Գազայի կառավարության լրատվական գրասենյակը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքում 209 լրագրող է սպանվել:

Մարտի 18-ին ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարը խախտելուց հետո Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր առնվազն 1042 պաղեստինցի է զոհվել:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով առնվազն 50 399 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է շուրջ 114 583 մարդ:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Հայերեն Русский

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին