Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծանոթացել են կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ու ԱԺ պատգամավորն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծանոթացել են կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համատեղ այց են իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Այցին մասնակցել են նաև Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Անահիտ Մանասյանն ու Հասմիկ Հակոբյանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները:

Այնուհետև խորհրդապահական հանդիպում է անցկացվել հիմնարկում պահվող կանանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ:  Նպատակն էր հավաքագրել նրանց կողմից բարձրացված խնդիրները:

Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են անվտանգային գոտու տեսակի փոփոխության հնարավորությանը, պատժի կրումից պայմանական  վաղաժամկետ ազատմանը, առողջության  պահպանման իրավունքին, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնությանը, զանգերի տևողությանը, տեսակցությունների հաճախակիությանն առնչվող  հարցեր և մի շարք այլ խնդիրներ:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում