Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում
1 րոպեի ընթերցում

Ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայանալիք համերգի մասին նորությունը Զեմֆիրան հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։
Երգչուհու համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, «Հրազդան» ստադիոնում։
Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին։