Երևանում Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Արամ Խաչատրյան փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Հայերեն