Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի վրացական տարբերակը

3 րոպեի ընթերցում

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի («Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի մասին») վրացական տարբերակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Օրենքին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք: Այն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և օրենսդիր մարմնի կայքում հրապարակվելուց հետո։

2025 թ․ փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընդունելու է ամերիկյան օտարերկրյա գործակալների ակտի վրացական տարբերակը: Կուսակցության ղեկավարների կարծիքով՝ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի, քան 2024 թ. մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն ուղղված է արտաքին ֆինանսավորում ստացող այն հասարակական կազմակերպությունների դեմ, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է։ Վրացական օրենքն, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելու համար։

Օրինագիծը Վրաստանում ներմուծում է «օտարերկրյա տնօրենի գործակալ» հասկացությունը։ Ըստ նոր օրենքի՝ դա այն անձն է, որը հանդես է գալիս որպես «օտարերկրյա տնօրենի» մոտ աշխատող գործակալ կամ այլ անձը, որը գործում է «օտարերկրյա տնօրենի» և նրա աշխատակիցների ցուցումներով, պահանջով, հրահանգներով կամ հսկողության ներքո, ինչպես նաև այն անձինք, որոնց գործունեությունը վերահսկվում, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում է «օտարերկրյա տնօրենի» կողմից։

«Օտարերկրյա տնօրենի գործակալ» տերմինը չի տարածվում այն ​​լրատվական հեռարձակողների, լրատվամիջոցների կամ ասոցիացիաների վրա, որոնք գործում են վրացական օրենսդրության հիման վրա (հիմնադրված և գրանցված Վրաստանում) կամ այն ​​լրատվամիջոցների վրա, որոնք փնտրում կամ ստանում են գովազդ, ունեն բաժանորդներ կամ ստանում են այլ տեսակի եկամուտներ, եթե դրանց սեփականատերերի, կառավարիչների և ղեկավարության առնվազն 80%-ը Վրաստանի քաղաքացիներ են:

Ոչ ոք չպետք է հանդես գա որպես «օտարերկրյա տնօրենի գործակալ», եթե նա Հակակոռուպցիոն բյուրոյին չի ներկայացրել իրականությանը համապատասխանող և ամբողջությամբ լրացված գրանցման դիմում և օժանդակ փաստաթղթեր:

Օրենքին չենթարկվողների համար կսահմանվի տուգանք 5000-ից 10 000 լարիի չափով։ Ամերիկյան օրենքը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում։

2024 թվականին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով Վրաստանում բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել, վատթարացել են Թբիլիսիի հարաբերությունները եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հետ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա