Հայաստան

Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ ասված է.

«Շնորհավորում ենք մեր բոլոր մահմեդական գործընկերներին և ընկերներին՝ Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ: Թող դա լինի ուրախ, խաղաղ և սրտառուչ տոն ամբողջ աշխարհում»:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձներ էր հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում