Ուսումնասիրվում է պարեկների տրանսպորտային միջոցները նոր տեխնիկական միջոցներով համալրելու հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում անցած տարի արձանագրվել է վիճակագրական հաշվառման ենթակա 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որն անցած տարվա համեմատ նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով։ 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ անդրադառնալով պատահարների հիմնական պատճառներին ու դրանք նվազեցնելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառն արագության ոչ ճիշտ ռեժիմի ընտրությունն է։ Հատկապես վրաերթերի պատճառ են հանդիսանում հետիոտնի կողմից ճանապարհը չսահմանված վայրով հատելու իրավախախտումները։ Օրվա մութ ժամերին, հատկապես բնակավայրերից դուրս, երբ ճանապարհները լուսավորված չեն, նույնպես ՃՏՊ-ներ են գրանցվում։ Պատճառներից է հանդիսանում նաև ոչ սթափ վիճակում  վարելը, որն էականորեն նվազեցնում է վարորդի ռեակցիան»,-ներկայացրեց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ամրագոտիների չկիրառումը հանգեցնում է ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թվի ավելացմանը։

Խնդրի լուծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է իրականացվում Պարեկային ծառայության կողմից։ Մասնավորապես՝ 2023-ի համեմատ, անցած տարի մոտ 2,5 անգամ ավելի շատ իրավախախտում է արձանագրվել կապված ամրագոտիները չկապելու հետ։ 

Ըստ Չիլինգարյանի՝ տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հանդիպակաց գոտի դուրս եկող, չնախատեսված վայրերում հոծ գծերը հատող տրանսպորտային միջոցների նկատմամբ, քանի որ այդ դեպքերում ծանր հետևանքներով ՃՏՊ-ների առաջացման մեծ վտանգ կա։

«Այս պահին նաև ուսումնասիրում ենք տեխնիկական հագեցվածության որոշակի համալրումների հնարավորությունը։ Միգուցե, որոշ ժամանակ անց պարեկային ծառայության տրանսպորտային միջոցները համալրվեն նոր տեխնիկական միջոցներով, որոնք հնարավորություն կտան առավել մեծ չափով վերահսկողություն իրականացնել»,-տեղեկացրեց Չիլինգարյանը՝ մանրամասնելով, որ հնարավոր տեխնիկական վերազինումը՝ մասնավորապես տեսախցիկներով, հնարավորություն կտա ընդլայնել պարեկների տեսադաշտը և հստակ ամրագրել խախտումները՝ բարձրացնելով ապացուցողականությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հայերեն

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Երևան-Ուրումչի. վերակենդանացնելով Մետաքսի ճանապարհի կապերը նոր ժամանակներում

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը