Եվրոպա

Լոնդոնում 40 երկիր մասնակցում է անօրինական ներգաղթի հարցով գագաթնաժողովի

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում մեկնարկել է անօրինական միգրացիայի թեմայով երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցում են 40 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ֆրանսիայից, Վիետնամից, Ալբանիայից, Իրաքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Միջազգային այս հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ բանակցությունների ընթացքում հետագա աշխատանքի համար գաղափարներ կառաջարկվեն։

«Երբեք չի եղել այս թեմայի շուրջ մարդկանց ավելի մեծ հանդիպում՝ ուղղված իրական միջազգային ջանքերի կառուցմանը՝ հաղթելու կազմակերպված միգրացիայի հանցագործությունը», - գագաթնաժողովի բացմանն ասել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Գագաթնաժողովից առաջ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 33 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի մարդկանց թրաֆիքինգի ցանցերը խաթարելու և դատական հետապնդումները խթանելու համար։

2025 թվականի ընթացքում Լա Մանշի նեղուցն անցել է ավելի քան 6000 մարդ, ինչը փոքր նավակներով ժամանումների ռեկորդային ցուցանիշ է տարվա առաջին եռամսյակի համար։

Հայերեն

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համար

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ

«Ինտեր»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթից

Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված բնաջնջվեց իր ազգային պատկանելության հիմքով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը