Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների վերացումը հնարավոր է Եվրամիության խորհրդի միաձայն որոշման դեպքում. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցները քաղաքականից բացի ունեն նաև իրավական հիմք, ըստ որի սահմանափակումների վերաբերյալ ցանկացած որոշում կարող է ընդունվել միաձայն քվեարկությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը:

«Քաղաքական ասպեկտն այն է, որ ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Ահա, թե ինչու ենք օգտագործում մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցների 16 փաթեթները: Մենք աշխատում ենք նոր փաթեթի վրա: Նաև մեծացնում ենք Ուկրաինային աջակցությունը զինամթերքով և հակաօդային պաշտպանության միջոցներով»,- նշել է նա:

Անդրադառնալով պատժամիջոցների իրավական կողմին՝ Հիպերն ընդգծել է, որ դրանց չեղարկման համար պահանջվում է Եվրամիության խորհրդի միաձայն որոշումը:

Հիպերը նաև նշել է, որ իրենք ցանկանում են արդար և ամուր խաղաղություն, և աջակցում են այդ նպատակին հասցնող ցանկացած բանակցության:

Նրան հարցրել էին, թե Բրյուսելն ինչպես է վերաբերվում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համատեքստում Ռուսաստանի ձևակերպած պահանջին՝ պարենային ապրանքների առևտրի սահմանափակումը չեղարկելու և SWIFT համակարգին հասանելիությունը վերականգնելու վերաբերյալ:

Մարտի 27-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է Ռոսսելխոզբանկի նկատմամբ պատժամիջոցների վերացում և SWIFT համակարգին հասանելիության ապահովում:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը