Երևանում Գայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Գայի պողոտայում:

«Մասնավորապես՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ արգելվել է հետադարձը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիշեցվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Հայերեն