Բաղրամյան պողոտա -Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում մեքենաների կանգառն արգելվել է

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Բաղրամյան պողոտայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հիշեցնող հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: 

«Մասնավորապես՝  Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում արգելվել է մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Հայերեն