ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Հակակոռուպցիոն կոմիտե Գյումրիի ավագանու՝ ազատությունից զրկված անդամի հետ առանձնազրույց ունենալու նպատակով

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին մարտի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ահազանգ է ստացվել, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի կիրառմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ զանգահարող պատգամավորը ասել է նաև, որ պատգամավորներին թույլ չի տրվում մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե: 

Պաշտպանի թեժ գծին ահազանգել է նաև փաստաբան, ով ևս հայտնել է, որ խոչնդոտվում է իր մուտքը վարույթն իրականացնող մարմին՝ Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով:

Պաշտպանի հանձնարարությամբ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատությունից զրկված անձի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են նաև նշված դեպքի վերաբերյալ հրապարակային նյութերը:

Իրավունք

Իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում

Ավելի վաղ  «Մայր Հայաստան» դաշինքը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ իրավապահ մարմինները մարտի 27-ի առավոտյան խուզարկություններ են անցկացրել դաշինքի Գյումրիի գրասենյակում։ 

Իրավունք

Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքեր են արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթներ է նախաձեռնել

Նախորդիվ, հաղորդագրություն էր տարածել նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, նշելով, որ Գյումրիում արձանագրվել են ընտրակաշառք առաջարկելու դեպքեր: Տեղեկացվում էր, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։

Հայերեն

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին

Վարչապետը հայտնել է, որ առաջիկայում կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը

ԵՄ-ն կարևորում է կենսաբազմազանության ֆինանսավորման բացի կրճատումը

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան