ԵՄ նավահանգիստները դադարեցնում են ռուսական գազի փոխաբեռնման ծառայությունների մատուցումը

2 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրների նավահանգիստներին մարտի 26-ից արգելված է Ռուսաստանում արտադրված կամ այնտեղից արտահանված հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխաբեռնման ծառայություններ մատուցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այդ պատժամիջոցները սահմանվել են 2024 թ. հունիսին, բայց մինչև 2025 թ. մարտի 26-ը տարկետում էր տրվել մինչև 2024 թ. հունիսի 25-ը կնքված պայմանագրերի կատարման համար։ 

Նաև արգելված է տեխնիկական աջակցության, միջնորդական ծառայությունների մատուցումը, փոխաբեռնման ֆինանսավորումը կամ ֆինանսական աջակցությունը:

ԵՄ երկրների իշխանությունները կարող են թույլատրել ռուսական ՀԲԳ-ի փոխաբեռնման ծառայությունները, եթե այն անհրաժեշտ է միության անդամ երկիր փոխադրելու համար և կօգտագործվի նրա էներգետիկ ոլորտի ապահովման համար։

Փոխաբեռնման ամենախոշոր հայտնի պայմանագիրը կնքվել է «Յամալ ՀԲԳ»-ի (մտնում է «ՆՕՎԱՏԷԿ»-ի կազմի մեջ) և Բելգիայի Fluxys-ի միջև: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի ընկերությունը, հատուկ «Յամալ ՀԲԳ»-ի կարիքների համար կառուցված գազամբարը՝ 180 հազար խորանարդ մետր ծավալով, թույլ կտա տարեկան փոխաբեռնել մինչև 8 մլն տոննա յամալյան ՀԲԳ: «Յամալ ՀԲԳ»-ն սկսել է գազամբարն օգտագործել Բելգիայի Զեբրյուգե տերմինալում ՀԲԳ-ի փոխաբեռնման համար 2019 թվականին 20 տարով կնքված համաձայնագրի շրջանակներում:

Հայերեն

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ