Սպորտ

Ֆրանսիայի սպորտի դեսպանն այցելել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբ

3 րոպեի ընթերցում

Արմավիր քաղաքի «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել էր Ֆրանսիայի սպորտի դեսպան Սամուել Դյուկրոքեին: Այցին ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, Տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Էվան Դա Կոստա Մարկեսը և Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ այցի շրջանակներում ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանն ու գործառնական տնօրեն Մարիամ Խաչատրյանը ներկայացրել են հյուրերին «Սարդարապատ» ՖԱ-ի պատմությունը, ակադեմիան, ենթակառուցվածքը և ակումբի առաքելությունն ու սահմանած նպատակները: Հանդիպմանը քննարկվել են «Սարդարապատ»-ի ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև համատեղ աշխատանքի եզրերը հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում։

«Մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանսիայի սպորտի դեսպանին և Ֆրանսիայի դեսպանության մեր ֆրանսիացի գործընկերներին ու պատմել «Սարդարապատ» ՖԱ-ի մասին։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը նոր էջ կբացի ակումբի և տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման համար»,-նշել է Անուշ Անանյանը: Սպորտի դեսպանը, ով նաև «Սարդարապատ» ՖԱ գործընկեր «Լանս» ֆուտբոլային ակումբի (RC Lens)  երկրպագու է, ակադեմիայի մի քանի սաների հետ կիսվել է իր տպավորություններով։ «Երբ փոքր տարիքում խաղում էի ֆուտբոլ, նման հնարավորությունների ու հարմարությունների մասին կարող էի միայն երազել»,-նշել է սպորտի դեսպանը: 

Սամուել Դյուկրոքեն ընդգծել է նաև սպորտի միջոցով միավորվելու հատկությունը՝ օրինակ բերելով Փարիզում 2024 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերը, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի խաղերը: Սպորտի դեսպանի ու Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչների այցը եզրափակվել է ակադեմիայի սաների հետ խաղով:

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021թ-ին ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբի (RC Lens) հետ տեխնիկական համագործակցությամբ՝ Հայաստան բերելով վերջինիս մեթոդաբանութունն ու մարզումային ծրագիրը: Ակումբի ակադեմիան առաջարկում է բարձրակարգ ֆուտբոլային կրթություն թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ Մարզումներն անց են կացվում ժամանակակից և լիովին կահավորված մարզադպրոցում, որը գտնվում է Արմավիր քաղաքում։  

Հայերեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

Վլադիմիր Վարդանյանը հերքել է տարածվող լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը

ՀՀ ԲԴԽ նախագահն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Team-ը հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 26-ին

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

Սամբիստները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մեծաթիվ պատվիրակությամբ

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը