Մերձավոր Արևելք

Հութիները թիրախավորել են ամերիկյան ռազմանավերը, իսկ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է Թել Ավիվը և Կարմիր ծովում ամերիկյան ռազմական նավերն անօդաչու թռչող սարքերով թիրախավորելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին մարտի 26-ի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ռազմաօդային ուժերը և ռազմածովային ուժերը վերջին մի քանի ժամում համատեղ ռազմական գործողություն են իրականացրել՝ թիրախավորելով Կարմիր ծովում հակառակորդի ռազմածովային նավերը, այդ թվում՝ ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրը։

Սարին հավելել է, որ խմբավորումն անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է իսրայելական ռազմական հենակետերը Թել Ավիվի Յաֆֆայի շրջանում, և գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին։ Նա, սակայն, չի հստակեցրել թիրախների կրած վնասների մասին։

Խոսնակը նշել է, որ խմբավորումը կշարունակի իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել ագրեսիան Գազայի նկատմամբ։ Նա նաև հավելել է, որ հութիները կշարունակեն դիմակայել ԱՄՆ-ի ագրեսիային։

Յահյա Սարիի հայտարարության վերաբերյալ Իսրայելից կամ ԱՄՆ-ից որևէ մեկնաբանություն չի հնչել:

Իր հերթին Al Masirah հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը կրկին հարձակվել են Եմենի հյուսիս-արևմտյան Սաադայի նահանգում գտնվող «Անսար Ալլահ» ապստամբական շարժման զենքի պահեստների վրա։

Հութիները հաստատել են, որ ամերիկյան ավիացիան առնվազն 10 ավիահարված է հասցրել Սաադայի Ալ Սալեմ և Սահար շրջաններին, սակայն նյութական կամ մարդկային կորուստների մասին չի նշվում։

Մարտի 15-ից ի վեր ԱՄՆ-ն ինտենսիվ ավիահարվածներ է հասցնում հութիների համար կարևոր նշանակության թիրախների ուղղությամբ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր ծովում և Արաբական ծովում իսրայելական նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

Հայերեն Русский

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար