Եվրոպա

Չեխիայի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Չեխիայի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Չեխիայի կենտրոնական մասում գտնվող Բորժինի բնակավայրի զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Կարող եմ հաստատել, որ պայթյուն է եղել: Հայտարարվել է հրդեհի ահազանգ»,-  Չեխական ռադիոյին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վենդուլա Գորակովան։

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան, դեպքի վայրում աշխատում է 11 հրշեջ ​​հաշվարկ։

Դեպքի վայրին մոտ գտնվող շրջաններից իրականացվել է մարդկանց տարհանում։ Տեղի բնակիչների համար միջադեպը վտանգ չի ներկայացնում: Փակ են մոտակա մի քանի ճանապարհները։

«Ինտերֆաքս»-ը նշում է, որ օբյեկտում, որտեղ պայթյուն է որոտացել, ոչ միայն պահվում, այլև արտադրվում են խոշոր տրամաչափի զինամթերքներ, որոնք, մասնավորապես, օգտագործվում են Ուկրաինայում։ Բացի այդ, այնտեղ կան ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման հնարավորություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում