Աշխարհ

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 144 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից 144 մարդ է զոհվել

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մինչ այժմ գրանցվել է 144 զոհ և 732 վիրավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մյանմայի պետական հեռուստատեսությանը:

Նշվում է, որ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել առավել տուժած 6 շրջաններում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Մյանմայում մարտի 28-ին տեղի են ունեցել երկու իրար հաջորդող երկրաշարժեր, որոնցից մեկը՝ 7,7, իսկ մյուսը՝ 6,4 մագնիտուդով: Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Գլոբալ սեյսմիկ ռիսկի քարտեզի վրա Մյանման գտնվում է կարմիր գոտում՝ երկրաշարժերի միջինից բարձր ռիսկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում