Հայաստան

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը

Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան համագործակցությամբ: 

Դասընթացն անցկացվում է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում մարտի 24-28-ը ներառյալ՝ առկա ձևաչափով: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» խորագրով շարունակական  դասընթացները նպատակ ունեն բարելավել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությունը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով, որ մանկավարժների մասնագիտական շարունակական զարգացումը կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղվածություններից է:

«Մասնագիտական զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի մասնակցության փորձառությունը, վստահ եմ, օգնելու է ձեզ` սովորողի համար առարկայի դասավանդումն ավելի հետաքրքիր դարձնել»,- նշել է հանրակրթության վարչության պետը`ուսուցիչներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Մանկավարժներին շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:

«Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչները ծրագրի ավարտից հետո կդառնան վերապատրաստողներ և հնարավորություն կունենան ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ անցկացնել:

Վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ֆրանսիական կողմի հետ համատեղ՝ Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության փորձաքննության հիման վրա:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում