Ռուսաստան

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է միջուկային արդյունաբերության ոլորտում Մյանմայի և Վիետնամի հետ համագործակցության մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ի «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան պատրաստ է մասնակցել Վիետնամում ատոմակայանի կառուցմանը, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նաև Մյանմայի հետ հետագա համագործակցությանն ատոմային ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Լյուդմիլա Վորոբյովան։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի գործընկերները ԱՍԵԱՆ-ի երկրներից այս կամ այն ​​չափով հետաքրքրված են իրենց երկրում միջուկային էներգետիկա ստեղծելու հնարավորություններով։ Նա հիշեցրել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում «Ռոսատոմը» մեծ ջանքեր է գործադրել Մյանմային աջակցելու՝ ազգային միջուկային ենթակառուցվածքի զարգացման և մասնագիտացված անձնակազմի պատրաստման, էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների և միջուկային բժշկության ոչ էներգետիկ կիրառման հարցերում փորձի փոխանակման գործում։

«Այս տարվա մարտի սկզբին մասնագիտացված միջկառավարական համաձայնագրի ստորագրման շնորհիվ ստեղծվել է իրավական դաշտ՝ համապատասխան նախագծի իրականացման մեկնարկի համար: Սակայն ակնհայտ է, որ սա միայն առաջին քայլն է: Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք Մյանմայի և Վիետնամի մեր գործընկերների հետ համատեղ ու հետևողական համագործակցությանը», - հավելել է Վորոբյովան:

Հայերեն Русский

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին