Մշակույթ

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

1 րոպեի ընթերցում

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 29-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ինչպես նաև՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ 

Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում