Վազգեն Սարգսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում մարտի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան-Դեղատան փողոց խաչմերուկի ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: