Քաղաքականություն

Փաշինյանն ու Ռասմուսենն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն ու Ռասմուսենն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է համաձայնագիրը ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: 

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ԵՄ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում