ՄԱԿ-ը հայտնել է երեք տարվա ընթացքում սառցադաշտերի ռեկորդային հալման մասին

2 րոպեի ընթերցում

Սառցադաշտերի ընդհանուր զանգվածը 2022-2024 թվականներին կրճատվել է ռեկորդային չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) և Սառցադաշտերի մոնիթորինգի համաշխարհային ծառայության (ՍՄՀԾ)՝ ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկությունների հրապարակած զեկույցներում։

«2022-ից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում սառցադաշտերի զանգվածը երեք տարվա ընթացքում կրճատվել է ռեկորդային մեծություններով: Այն, ինչ նախկինում կոչվում էր «հավերժական ​​սառցույթ», բազմաթիվ տարածաշրջաններում գոյություն չի ունենա 21-րդ դարից հետո», - հայտնում է ՕՀԿ-ն:

Ինչպես հիշեցնում է ՄԱԿ-ը, Երկրի վրա կա ավելի քան 275 հազար սառցադաշտ, որոնք զբաղեցնում են մոտ 700 հազար քառակուսի կմ տարածք և պարունակում են աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների մոտավորապես 70%-ը: Սառցադաշտերի հալման արագացումը միլիոնավոր մարդկանց կզրկի խմելու ջրի աղբյուրից և կհանգեցնի տարերային աղետների թվի աճի, հայտարարում են կազմակերպությունում:

Մասնագետների տվյալներով՝ 2024 հիդրոլոգիական տարում, որը տարբեր երկրներում սկսվում է հոկտեմբերից կամ նոյեմբերից, բոլոր 19 սառցադաշտերը նվազել են 450 միլիարդ տոննայով։ Այդ արդյունքը զբաղեցնում է չորրորդ տեղը սառցադաշտերի հալման դիտարկման ամբողջ ընթացքում: Զանգվածի ռեկորդային կրճատում է գրանցվել Սկանդինավիայի, Շպիցբերգենի և Հյուսիսային Ասիայի սառցադաշտերում։

2025 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ին առաջին անգամ կնշվի Սառցադաշտերի համաշխարհային օրը։ Այն կոչված է ուշադրություն հրավիրելու սառցադաշտերի հալման և այն հանգամանքի վրա, թե ինչպես դա կազդի տնտեսության, էկոհամակարգի և հասարակության վրա:

Հայերեն Русский

Սիսիանում 44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ