Վրաստան

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: 

«Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան:

Խաղը կմեկնարկի ժամը 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ՝ սկսած 19։00-ից։

Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- նշված է հայտարարության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում