Մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները. Վրաստանի ֆուտբոլի թիմի մարզիչը` Հայաստանի դեմ խաղի մասին

3 րոպեի ընթերցում

Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլի կարծիքով՝ Հայաստանի դեմ Ազգերի լիգայի անցումային խաղերում ֆավորիտները չկան:

«Այս հանդիպումը դերբի է երկու հավաքականների համար և նմանատիպ խաղերը չեն ունենում ֆավորիտ թիմեր: Մենք գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում և դժվար է լինելու նաև Հայաստանի հավաքականի համար: Հանդիպումն այստեղ է` Հայաստանում և չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպիսի մեծածավալ աջակցություն կունենա Հայաստանի հավաքականը: Նրանք փոխել են իրենց մարզչին և հենց սա էլ հիմք ընդունելով, կարծում եմ` հեշտ չի լինելու: Վրացի ֆուտբոլիստները պատրաստ են, ու պատրաստ են լավ ֆուտբոլ խաղալու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Սանյոլը:

Անդրադառնալով Վրաստանի ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստների բացակայությանը` մասնագետը շեշտեց, որ թեպետ նախորդ խաղերում ազգային թիմում ներքին առաջնությունից ֆուտբոլիստներ կային, սակայն այն, որ այժմ բացակայում էին հայտացուցակից, նշանակում է, որ բավական լավ մարզավիճակում չեն: 

«Ինչ վերաբերվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին, ապա ես նրան գիտեմ դեռևս այն ժամանակներից, երբ նա մարզում էր Հունաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին: Նա եղել է նաև «Այաքս»-ի գլխավոր մարզիչը, ինչը խոսում է այն մասին, որ նա լավ մասնագետ է: Կարծում եմ, նրա ներկայությունը մեծ հնարավորություն է հայկական ֆուտբոլի համար կրկին վերադառնալու առավել բարձր մակարդակի: Հայաստանը մեծ կիրքով է ֆուտբոլ խաղում վերջին տարիներին: Եվ դուք ունեք այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է: Երկու երկրների համար դժվար է մրցել մեկմեկու հետ, քանի որ պատմություն ունեն միասին անցած: Սակայն վաղվա խաղում մեզնից միայն մեկն է երջանիկ լինելու, հույս ունեմ` վրացիները»,-առանձնացրեց նա:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:

 

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար