ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆրանսիական պատվիրակության հետ քննարկել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունն՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությունում հուշարձանների վերականգնումը ամրագրված է որպես առաջնահերթություն, և վերջին տարիներին պետական հատկացումներն այդ ուղղությամբ մի քանի անգամ աճել են: Ըստ նախարարի՝ առաջնային խնդիր է սահմանվել՝ հուշարձանները դարձնել հանրային զարգացման կարևոր վայրեր:

Այս համատեքստում  Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման նախագիծն ու համագործակցության հնարավորությունը։

«Արտաշատ մայրաքաղաքի վերականգնումը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի և իր պատմական արժեքով համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր մաս է: Մեր նպատակն է գործընկերների հետ մշակել զարգացման հայեցակարգ, և քաղաքատեղին վերածել զբոսաշրջային ակտիվ կենտրոնի»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ նախանշելով այս ուղղությամբ համագործակցության պատրաստակամությունը: 

Պատվիրակության անդամները ևս կարևորել են «Արտաշատ մայրաքաղաք» հնավայրի վերականգնման ուղղությամբ համագործակցության հեռանկարները և վերահաստատել հետագա անելիքները քննարկելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային մի շարք հարցեր։

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին