Տնտեսություն

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում ելույթ է ունեցել ԵՏՀ նախարար Գոհար Բարսեղյանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության համագումարում ելույթ է ունեցել ԵՏՀ նախարար Գոհար Բարսեղյանը

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության XXXIV համագումարը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, դաշնային գործադիր իշխանությունների ղեկավարների, կառավարության անդամների, ԵԱՏՄ գործարար ոլորտի ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համագումարին ելույթով հանդես է եկել ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը: 

Նա խոսել է գյուղատնտեսության ոլորտի վրա ֆինանսական աջակցության մեխանիզմի տարածման ուղղությամբ ներկայումս տարվող աշխատանքների մասին և ընդգծել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակում է գործունեությունը կայուն աճի և ինտեգրացիայի խորացման պայմանների ստեղծման ուղղությամբ՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերին համապատասխան: 

«Կոչ եմ անում Միության երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի աշխատանքներին, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության ամրապնդման և ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ներուժի զարգացման, հատկապես արդյունաբերական արտադրության սահմանափակ ներուժով երկրների համար»,- նշել է նախարար Բարսեղյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում