Եվրոպա

Եվրոպական մի շարք երկրներ Բրյուսելին կոչ են արել արագացնել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցելու գործընթացը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունն անհապաղ պետք է մշակի Ուկրաինային ԵՄ-ի կազմ ընդունելու հստակ ճանապարհային քարտեզ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Politico-ն՝ այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Շվեդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի կառավարությունները։ 

«Մենք, հաստատելով Ուկրաինայի լիակատար հանձնառությունը ԵՄ-ին անդամակցության հեռանկարին, կոչ ենք անում արագացնել նրա ընդունման գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ եկել է այդ ուղղությամբ հավակնոտ ու արդյունավետ որոշումներ ընդունելու ժամանակը։

Հայտարարության հեղինակները նշել են, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մոբիլիզացվեն ջանքերը՝ օգնելու Ուկրաինային ԵՄ-ին անդամակցությանը հասնելու համար:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Ուկրաինան ի սկզբանե աջակցել է առանց նախապայմանների պատերազմի անհապաղ դադարեցմանը, բայց սպասում է կոնկրետ քայլերի․ Զելենսկի

Մայրաքաղաքում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը

Հայաստանի բանկերի միությունը տվել է «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը

Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Ուկրաինայում տարածքների բաժանման և լիակատար հրադադարի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ Բրիտանիայի պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ԱՄՆ-ը փորձարկում է վեցերորդ սերնդի F-47-ը կործանիչ․ այն կնախագծի Boeing-ը

Նիդեռլանդները նախատեսում է կրկնակի ավելացնել բանակի զինծառայողների թիվը

Գերմանիան առգրավել է ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավ՝ բեռնված 40 մլն եվրոյի նավթով