ԱՄՆ դատարանը հակասահմանադրական է համարել USAID-ի արգելափակումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ դաշնային դատավոր Թեոդոր Չուանգն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Իլոն Մասկին և Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE) քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակման ուղղությամբ՝ նշելով, որ օտարերկրյա օգնության գործակալությունը փակելու նրանց ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Նախնական որոշմամբ՝ Մերիլենդում գտնվող ԱՄՆ շրջանային դատավոր Թեոդոր Չուանգը հրամայել է Մասկին և նրա գործակալությանը վերականգնել անմիջական և պայմանագրային աշխատակիցների, այդ թվում` արձակուրդի մեջ գտնվողների հասանելիությունն ԱՄՆ ՄԶԳ համակարգչային համակարգերին: Վճիռը կայացվել է՝ ի պատասխան USAID-ի ներկայիս և նախկին աշխատակիցների հայցի։ 

«Այսօրվա որոշումը կարևոր հաղթանակ է Իլոն Մասկի և նրա Կառավարության արդյունավետության վարչության կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Սահմանադրության վրա հարձակման դեմ»,-նշել է Պետական ​​ժողովրդավարության պաշտպանների հիմնադրամի գործադիր նախագահ, գործին առնչվող 26 անանուն հայցվորների շահերը պաշտպանող փաստաբան Նորմ Էյսենը։ 

Իր հերթին, Թրամփը Fox News-ին հայտնել է, որ իր վարչակազմը կբողոքարկի որոշումը:

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ մենք կբողոքարկենք այն: Մենք ունենք սրիկա դատավորներ, որոնք կործանում են մեր երկիրը»,- ասել է Թրամփը։

Թրամփը 2025թ․-ի հունվարին Սպիտակ տանը վերադառնալու առաջին օրը հրամայել է 90 օրով սառեցնել ԱՄՆ-ի ողջ արտաքին օգնությունը։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը