Հայաստան

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:

«Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում նշել է Սահմանապահ զորքերի հրամանատարը

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում