Տնտեսություն

ՄՊՀ-ն ընդհանուր շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

1 րոպեի ընթերցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ընդհանուր շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ 

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ, հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման, հաղորդագրությունները չեն պարունակել տարիքային սահմանափակման և կորուստներ կրելու վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացնող տեղեկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հայերեն

Սյունիքի դիմակայունության բարձրացումը Հայաստանի առաջնահերթությունն է․ նախարար Խուդաթյան

Հայկական տոնավաճառ՝ Բրյուսելի Իքսել թաղամասում

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին

Freedom Broker Armenia-ի շնորհիվ Խաչատրյանի անվան մրցույթը կարող է ավելի մեծ նպատակներ դնել իր առջև

Անտվերպենի հայ համայնքը դրամահավաք է սկսում Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գնելու համար

Podcast-Հարց բժշկին. եղունգների ոչ ճիշտ խնամքից կարող են առաջանալ լուրջ խնդիրներ՝ եղունգի այրվածքներից ընդհուպ մինչև ՁԻԱՀ

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացումը

«Արարատ-Արմենիա»-ի դարպասապահը հեռացել է թիմից

Ռուբիոն և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորումը

Նախատեսվում է ստեղծել տեղեկատվական ռեսուրս՝ ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային օբյեկտների և դրանց երթուղիների վերաբերյալ