Եվրոպա

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նավրոցկին

Լեհաստանի ընդդիմադիր թեկնածու, եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 50,89%-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ընտրական հանձնաժողովի տվյալները։

Նրա մրցակից, Վարշավայի քաղաքապետ և վարչապետ Դոնալդ Տուսկի կողմնակից Ռաֆալ Տշասկովսկին հավաքել է ձայների 49,11%-ը։ 

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 71,31%, ինչը ռեկորդային ցուցանիշ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։ 

42-ամյա Նավրոցկին խոստացել է տնտեսական և սոցիալական այնպիսի քաղաքականություն վարել, որն առաջնահերթություն կտա լեհերին, ոչ թե այլ ազգերին, այդ թվում՝ ուկրաինացի փախստականներին, նշում է Reuters-ը։ 

Լեհաստանում իշխանությունը կենտրոնացած է խորհրդարանի ձեռքում, և նախագահի իշխանությունը հիմնականում արարողակարգային բնույթ է կրում։ Սակայն նախագահը կարող է վետո դնել կառավարության որոշումների վրա։ Վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիան խորհրդարանում չունի այնպիսի մեծամասնություն, որ կարողանա շրջանցել նախագահի վետոն։  

Ակնկալվում է, որ Նավրոցկին, որին աջակցում է ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, կշարունակի նախագահ Անջեյ Դուդայի վարած քաղաքականությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում