Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայի հատվածին

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայի հատվածին

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը և կոչ է անում դադարեցնել բռնությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել իր պարտավորությունները և անհապաղ միջամտել՝ դադարեցնելու բռնությունների շրջափուլը պաղեստինյան անկլավում»,- ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆի տարածած հայտարարության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում