Երևան

Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն անցած տարի ավելի քան 21 մլրդ դրամով ավելացել է

1 րոպեի ընթերցում

Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումն անցած տարի ավելի քան 21 մլրդ դրամով ավելացել է

Երևան քաղաքի անցած տարվա բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում այս մասին նշեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով համայնքային բյուջեի 2024 թվականի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։

Նրա տեղեկատվությամբ՝ սեփական եկամուտների հավաքագրումը նախատեսված 62 մլրդ 932 մլն դրամի դիմաց փաստացի կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ, կամ 113,1 տոկոս։

«Միաժամանակ նշեմ,որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը 2023 թվականի փաստացի ցուցանիշից  ավելի է 21 մլրդ 108 մլն դրամով»,-ասաց Ավետիսյանը։

Անդրադառնալով ծախսերին՝ նա մանրամասնեց, որ բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 113 մլրդ 699 մլն դրամի ծախս՝ նախատեսվածի 94,5 տոկոսը։

Նախատեսված և փաստացի ծախսված գումարների շեղումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով և պայմանագրային պարտավորությունների անցումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում