Եվրոպա

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Էստոնիայի գործընկերոջը հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Էստոնիայի գործընկերոջը հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին

«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող կետերը` կարևորելով երկխոսությունը և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։

Դավիթ Կարապետյանը զրուցակցին հրավիրել է «Երևանյան երկխոսության» միջազգային համաժողովին` ընդգծելով նմանօրինակ ձևաչափում համագործակցության կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում