Երևան

Մայրաքաղաքի կանաչ տարածքները 2024-ին ընդլայնվել են 13 հեկտարով

1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի կանաչ տարածքները 2024-ին ընդլայնվել են 13 հեկտարով

Շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում 2024 թվականին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են 13 հեկտարով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին տեղեկացրեց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Նա հավելեց՝ վերականգնվել են հանրային այգիները։ «Ընդհանուր առմամբ՝ 32 կիլոմետր ոռոգման ցանց է կառուցվել, տեղադրվել է օդի որակի 151 չափիչ սարք։ Դրանով իսկ ապահովում ենք առցանց միջավայրում օդի որակի մոնիտորինգի տեղեկատվությունը, որը հասանելի է հանրությանը։ Բարելավվել են ջրահեռացման համակարգները և ոռոգման ենթակառուցվածքները, գործարկվել է ջրի մաքրման նոր կայան, կազմակերպվել են գետերի մաքրման աշխատանքներ»,-հայտնեց Բաբայանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում