ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն:

Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել  հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:

«Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություներում: Կարծում եմ՝ դեռևս բազմաթիվ համատեղ ծրագրեր  ենք իրականացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ նաև, որ Մանուշյանական շաբաթվա շրջանակում ազդարարվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը, ըստ նախարարի, առաջին հերթին արժեքների երկխոսության մասին է: 

«ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության ղեկավար Սաթէ Խաչատրյանի գնահատմամբ՝ թեև մարտի 18-ին միջոցառման ամփոփումն է, բայց դրանով կմեկնարկի նաև Մանուշյան կերպարի վերաիմաստավորումը, և կտարածվի մանուշյանական տրամադրությունը հանրության շրջանում:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծել է, որ «Մանուշյանական շաբաթ» ծրագիրը ևս մեկ անգամ ամրապնդում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև անցյալի և ներկայի կապերը: Նախագիծը նաև լրացնում է ԿԳՄՍ նախարարության  կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա բովանդակությունը:

Ֆրանսիացի գործընկերները ևս շնորհակալություն են հայտնել համատեղ ջանքերի և արձանագրված արդյունքի համար: 

«Բոլորիս միավորել է մանուշյանական գաղափարախոսությունը: Նրա աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելով՝ ցանկացանք ցույց տալ, որ ֆրանսիացի լինելն առաջին հերթին արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է: Մանուշյանն իր կյանքը դրեց խաղաղության զոհասեղանին՝ իբրև իսկական քաղաքացի»,- ասել է Միսաք Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի նախագահ Ժան-Պյեռ Սակունը:

«Մանուշյանական շաբաթ» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:

«Մանուշյանական շաբաթ» ծրագրի շրջանակում միջոցառումները մեկնարկել  են մարտի 14-ից, կավարտվեն վաղը՝ մարտի 18-ին:

 

 

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ