Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան սկսել է ձևավորել ազգային թիմ, որը կզբաղվի 30-օրյա հնարավոր հրադադարի վերահսկման մեխանիզմների մշակմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Մենք արդեն հիմա փաստացի սկսել ենք ազգային թիմի ձևավորումը, որը կպատրաստի համապատասխան գործողությունների ալգորիթմներ՝ հնարավոր հրադադարի պատշաճ վերահսկման համար։ Դա չափազանց բարդ գործընթաց է»,– նրա խոսքերը մեջբերել է «ՌԲԿ-Ուկրաինան»։

Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշեցրել է Մինսկի համաձայնագրերի շրջանակում հրադադարի խախտումների հետ կապված անցյալի «բացասական փորձի» մասին, որը, ըստ նրա, թույլ է տվել Ռուսաստանը։

«Այժմ մեր բոլոր ջանքերը ուղղված կլինեն այն բանին, որպեսզի ուկրաինական կողմն առավել պատրաստ լինի՝ համապատասխան թիմերով, մշակված մեխանիզմներով և հստակ մոդելներով։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու պայմանավորվածությունների և գործողությունների ծրագրի տեսլականին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերին ու ծավալին»,– հավելել է Սիբիհան։

 

Հայերեն English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը