Քաղաքականություն

Հայաստանը շարունակում է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ. ԱԳ նախարար

Հայաստանի իշխանությունը ջանք չի խնայում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում վստահեցրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրմանը: 

Միրզոյանը հիշեցրեց, որ այս ընթացքում 100-ից ավելի գերի է վերադարձվել: 

«Մենք կարող ենք ասել, որ շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել: Եվ դա անում ենք ոչ թե ձեր ասելով, այլ դա մեր պարտքն է, անում ենք: Մենք համոզված ենք, որ պետք է ջանք չխնայենք այդ ուղղությամբ և չենք խնայում: Ուրիշ բան, որ արդեն բավականին ժամանակ այս հարցում հաջողություն չկա, ո՞վ կարող է դա ժխտել»,–ասաց Միրզոյանը: 

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ հաջողություն կլինի՝ ԱԳ նախարարը պատասխանեց. «Երբ, որ կլինի, երբ կկարողանանք արձանագրել դա: Եվ դա ձեր «խաթր» չէ և ձեր պահանջից վախենալով չէ, այլ, որովհետև դա մեր պարտքն է»: 

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։ Նրանցից 16-ին Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել և անցկացնում է շինծու դատավարություններ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում