Քաղաքականություն

Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է. ԱԳ նախարար

Ադրբեջանի հետ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում:

«Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության գոյության միակ ձևն է: Ադրբեջանի հետ խաղաղությունն ու հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,-ասաց Միրզոյանը:

Նա նշեց՝ կան հարցեր, որոնք կարգավորված են, կան հարցեր, որոնք դեռ պետք է կարգավորվեն:

«Անշուշտ կան հարցեր, որոնց իրենք այլ կերպ են նայում, մենք՝ այլ կերպ: Կան պահանջներ, որոնք իրենք ունեն, որ մենք չենք կիսում: Կան պահանջներ, ակնկալիքներ, որ մենք ունենք, իրենք չեն կիսում: Կան հարցեր, որ գուցե մինչև վերջ էլ աշխատենք միասին և կարգավորված չլինեն, օրինակ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանումը և այլն: Թնջուկը և բարդությունների խումբ իսկապես մեծ է: Բայց խաղաղությունն ընդհանրապես հեշտ գործընթաց չէ»,-ասաց ԱԳ նախարարը՝ ընդունելով, որ կան խնդիրներ:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։  

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում