Երևան

Երևանում Նուբարաշենի գերեզմանատանն ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանում  Նուբարաշենի գերեզմանատանն ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 14-ին ժամը 09։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանն այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։36-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում