Երևան

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը վերջին ձերբակալություններում լուրջ խնդիրներ է տեսնում. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի վերջին ձերբակալությունների հետ կապված։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մարտի 14-ին բրիֆինգի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Եթե ծանոթանաք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների հետ, և նրանցից լսեք, թե նրանք ինչի համար են մեղադրվում, ինչի են անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ էլ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանում միանշանակ չեն ընդունվում մեր կողմից, և մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք տեսնում»,-ասաց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում